Կենսաթոշակային կուտակումները պիտի ծառայեն գործարաններին, այլ ոչ թե բանկերին. Մինասյան

Ընդունելի է միայն մեկ դեպքում, եթե այդ գումարով նոր ձեռնարկություններ ու աշխատատեղեր են ստեղծվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Քաղաքացիների կենսաթոշակային կուտակումները ծառայելու են Հայաստանի արդյունաբերությանը, այլ ոչ թե բանկերին։ Այս մասին այսօր լրագրողներին  ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` պատասխանելով կենսաթոշակային համակարգի մասին հարցին։

Կենսաթոշակային բարեփոխում. պետությունն իր վրա չափազանց ծանր բեռ կվերցնի, եթե...

Կենսաթոշակային կուտակումներից գումար հանելն ընդունելի է միայն մեկ դեպքում. եթե այդ գումարով նոր աշխատատեղեր ու տեխնոլոգիաներ ստեղծվեն։ Մինասյանը հավելեց, որ կենսաթոշակային գումարի օգտագործման հետ կարելի է հաշտվել միայն այն դեպքում, եթե դա տնտեսության մեջ նոր արժեքներ ու մրցունակ աշխատատեղերով աշխատանքի նոր շուկա ստեղծի։

Նախախարն ընդգծեց, որ եթե կուտակումներն ինքնանպատակ դառնան, դրանք անընդունելի են։

Հիմա արդեն մի քանի նախարարություն ուսումնասիրում է` ինչպես է կարելի կենսաթոշակային համակարգում փոխզիջում գտնել։ Մինասյանն ասաց, որ ուսումնասիրելու են այնքան, մինչև բոլորի համար ընդունելի լուծում գտնեն։

Հիշեցնենք, հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը տարածվելու է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատողների վրա։ Մինչև այդ համակարգին միացել էին պետական կառավարման համակարգի աշխատակիցները և նրանք, ովքեր մեկ տարի առաջ ինչ-ինչ պատճառով համակարգից հրաժարվելու դիմում չէին գրել։

207 հազար աշխատողի աշխատավարձի բարձրացում է եղել. Փաշինյան

Նոր իշխանությունները հաշվի են առել մարդկանց դժգոհությունը և փոխզիջման են գնացել։

Այսպես` եթե այսօր կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատավարձից կուտակվող 10%-ից վճարում է 5-ը, մնացած 5-ը վճարում է պետությունը, ապա օրենքի փոփոխությունից հետո կվճարի 2,5%-ը, մնացած 7.5-ը` նրա  փոխարեն կվճարի պետությունը։

Մինչ թոշակի անցնելն այդ գումարն անձանց համար անձեռնմխելի է։