Միլիարդատեր Յուրի Գուշչինի թոռն ինքնասպան է եղել. ԶԼՄ

Ինքնասպանության պատճառը, նախնական տվյալներով, անպատասխան սերն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. «Գուտա» ընկերությունների խմբի հիմնադիր Յուրի Գուշչինի թոռը` Յուրի Գուշչին–Կուզնեցովը, ինքնասպան է եղել, հաղորդում է «112» տելեգրամ–ալիքը։

Փաշինյանն ընդունել է մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին

19–ամյա Յուրիին մահացած են գտել երկուշաբթի Մոսկվայում` իր տան մոտ։ Երիտասարդը  գրություն է թողել` նվիրված ոմն Լիզայի։

«Ես ապրում էի հանուն Լիզայի, միայն նրան եմ սիրել», – գրության բովանդակությունը մեջբերում է «112» տելեգրամը։

Երիտասարդը Ելենա Գուշչինայի (փոխվարչապետ Իգոր Շուվալովի օգնականը) և Արտեմ Կուզնեցովի («Գուտայի» բաժնետեր) որդին է։ Նրա պապը Forbes–ի մշտական մասնակից Յուրի Գուշչինն է։

Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով` երիտասարդը տարված էր «Դոտա» խաղով, մահից առաջ պարտվել է երեք խաղում։ Խաղում տղայի կեղծանունը եղել է «тупо убийся» (ուղղակի սպանիր քեզ)։

Վկոնտակտե սոցիալական ցանցում Յուրին տարօրինակ գրառում է արել` «Too dumb to die» (չափազաց հիմար` մահանելու համար)։

Ինչպես գրում են օնլայն պարբերականները, քննիչները քրեական գործ են հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: