Բալայան. «Դրանք ամերիկյան արտադրության ուղղաթիռներ չեն»

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Բաքվի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված ամերիկյան ուղղաթիռների մասին տեղեկությունը։
Sputnik
Տիգրան Բալայան. այդ ուղղաթիռները ամերիկյան արտադրության չեն

Ադրբեջանի ձեռք բերած Բելլ-412-ի մասին եղած հրապարակումներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նրա խոսքով` ՀՀ ԱԳՆ–ն այդ հարցով զբաղվել է շատ ավելի վաղ, քան դրանց մասին հրապարակումներ եղել են:

«Մեր տրամադրության տակ եղած տեղեկության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն: Դրանք արտադրվում են մի քանի երկրներում` ամերիկյան լիցենզիայով։ Այդ ուղղաթիռների գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ Բաքվում ցուցադրվեցին Բելլ-412-ներ: ԱՄՆ–ի օրենսդրությունն արգելում է զենք վաճառել հակամարտող կողմերից որևէ մեկին: