Թալանել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնը

Չարագործը կամ չարագործները գիշերը մտել են «Սլավմեդ» բժշկական կենտրոն, կոտրել դրամարկղը և գողացել ավելի քան 6 հազար դոլար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գողություն է կատարվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց բժշկական հաստատության աղբյուրը։

Նախնական տեղեկություններով, դրամարկղից գողացել են մոտ 3 միլիոն դրամ (մոտ 6200 դոլար)։

Տեղեկությունը հաստատեցին նաև Հայաստանի ոստիկանությունում` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 01։00-03։20-ի սահմանում։

Միջադեպի մասին ահազանգը ոստիկանությունը ստացել է հուլիսի 2-ի առավոտյան։ Դեպքի վայր են ժամանել մայրաքաղաքի Արաբկիր շրջանի ոստիկանության բաժանմունքի օպերատիվ ուժերը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։