Խալիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շուկայի վերահսկողության տեսչության պետը գործընկերներին հրաժեշտ է տվել Ֆեյսբուքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Հուլիս — Sputnik. Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի' ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ»,- գրել է նա:

Միաժամանակ Խալիկյանը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:

Լևոն Խալիկյանը շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ղեկավարում է 2016թ.հունվարի 27-ից։