Պետք չէ խուճապի մեջ ընկնել Ադրբեջանի զորավարժությունների պատճառով. ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Նախիջևանի սահմանին իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է, հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Պետք չէ խուճապի մեջ ընկնել Ադրբեջանի զորավարժությունների պատճառով։ Այդ մասին լրագրողներին ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` երկուշաբթի Երևանում ելույթ ունենալով կենտրոնական հավաքակայանում։

Դավթյանն արցախա-ադրբեջանական շփման գծի մասին ասաց, որ միշտ պետք է պատրաստ լինել մարտական գործողությունների վերսկսմանը, բայց պետք չէ խուճապի մեջ ընկնել։

«Քանի դեռ հարցը քաղաքական լուծում չի ստացել, մարտական գործողությունների վերսկսման սպառնալիք միշտ կա։ Պետք է քաղաքական լուծում գտնել, որը կկանխի պատերազմի վտանգը», — ասաց նա։

Հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, Ադրբեջանն անցկացնում է իր զորավարժությունները։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, հավելեց նա։

Դավթյանի խոսքով` Նախիջևանի սահմանին իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։

Նշենք, որ վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին (հատկապես Նախիջևանի հատվածում) և արցախա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմը նկատել է ռազմական ուժի կուտակումներ և տեղաշարժ։ Երեկ Նախիջևանի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն, երբ հակառակորդը փորձել է ամրապնդել իր մարտական դիրքերը։