Արայիկ Հարությունյանը նոր պաշտոն ստացավ

Նախկին վարչապետը խորհուրդներ կտա Արցախի նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Արայիկ Հարությունյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Արցախի պետնախարարին

«Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ պետական նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել հունիսի 6-ին։

Պետնախարարի պաշտոնը նա զբաղեցնում էր անցած տարվա սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ 10 տարի Արցախի վարչապետն էր, ավելի վաղ՝ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր: Նա «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է: