Կարեն Վրթանեսյան
© Sputnik
Ադրբեջանն անընդհատ լարվածություն պահելու քաղաքականություն է վարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` այդ համատեքստում դիտարկելով նաև հուլիսի 2-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունները։
«Ադրբեջանն ավանդաբար չի զգուշացնում զորավարժությունների մասին, չնայած պարտավոր է դա անել։ Պայմանագրեր կան, որոնցով պարտավոր է անել, բայց չի անում»,- ասել է նա։
Վրթանեսյանի խոսքով` մեկնարկած զորավարժությունն ամենամեծը չէ վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանի իրականացրածների շարքում։ Բայց այն լրացուցիչ լարվածություն է առաջացնում Հայաստանի հետ սահմանին։