ԱԱ վատագույն մենեջերը․ Խորխե Սամպաոլիին խայտառակ ձևով կվռնդեն

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան դադարեցնում է համագործակցությունը Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին ազատել են պաշտոնից ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հավաքականի պարտությունից հետո, հաղորդում է 360 Sources-ը Twitter-ի իր էջում։

Արգենտինական ողբերգություն․ երկրպագուների արձագանքը հավաքականի պարտությանը. տեսանյութ

Արգենտինացիները պարտություն են կրել ԱԱ 1/8-ի խաղում։

«Նա եղել է աշխարհի առաջնությունում վատագույն մենեջերը, սարսափելի որոշումներ և վատ մարտավարություն», — ասվում է հաղորդագրությունում։

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարությունը Սամպաոլիի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշում էր ընդունել դեռ խմբային փուլի ժամանակ, քանի որ հավաքականի խաղացողները դժգոհ էին նրա աշխատանքից։ Այդ ժամանակ Արգենտինայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսլանդիայի հետ (1։1), պարտվել խորվաթներին (0։3) և հաղթել նիգերիացիներին (2։1)։

Արգենտինան պարտվեց է Ֆրանսիային հունիսի 30-ին 1/8 եզրափակչում և դուրս մնաց առաջնությունից։ Արգենտինական հավաքականի կազմում աչքի են ընկել ֆուտբոլիստներ Անխել Դի Մարիան, Գաբրիել Մերկադոն և Սերխիո Ագուերոն։ Ֆրանսիացիների մոտ գոլի հեղինակ են դարձել Անտուան Գրիզմանը, Բենժամեն Պավարը և Քիլիան Մգապեն (երկու գոլ)։

Խմբային փուլի ժամանակ հաղորդվում էր, որ Արգենտինայի հավաքականի մի շարք առաջատար խաղացողներ դժգոհ են Սամպաոլիի աշխատանքից։