«Ամենահիմար միգրացիոն օրենսդրությունն աշխարհում». Թրամփի բարկացկոտ թվիթը

ԱՄՆ նախագահի հերթական թվիթը 100.000 հավանումի, 27.000 տարածումի և 28.000 մեկնաբանության է արժանացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիս — Sputnik.  Երեկ երեկոյան արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը թիրախավորել էր ԱՄՆ միգրացիոն օրենսդրությունը և դեմոկրատներին։ Օրենսդրությունն արժանացել է «աշխարհում ամենահիմար», իսկ դեմոկրատները` «թուլություն ցուցաբերողներ» որակմանը։

«Երբ մարդիկ մեր երկիր են գալիս ապօրինի, մենք պետք է նրանց անմիջապես արտաքսենք, այլ ոչ թե օրենսդրական մանևրումների վրա տարիներ ծախսենք: Մեր օրենքներն աշխարհում ամենահիմարն են»,- նշված է Թրամփի հաղորդագրության մեջ:

Թրամփը հայտարարել է նաև, որ հանուն բաց սահմանների հանդես եկող ամերիկացի դեմոկրատները թուլություն են ցուցաբերում կրիմինալի նկատմամբ, մինչդեռ հանրապետականները «ամուր սահմաններ են ուզում եւ չեն հանդուրժում կրիմինալ»: