ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Սա կարևոր սկիզբ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունները ամրապնդելու տեսանկյունից»

ԱՄՆ–ը խիստ խանդով չի վերաբերվի հայ–իրանական հարաբերությունների զարգացմանը. դա Վաշինգտոնում չի դիտարկվում որպես ԱՄՆ–ի դեմ ուղղված դավադիր քայլ։
Sputnik
Սուրեն Սարգսյան

ԱՄՆ–ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի փոփոխության հետ ընդհանրապես կապ ունենալ չի կարող։ Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Այստեղ խնդիրն այլ հարթության մեջ է. ամերիկացիները ոչ թե չէին ցանկանում Հայաստանի նախկին իշխանությունների հետ նման համաձայնագիր կնքել, այլ ընդհանրապես նման համաձայնագրերի կնքումը բավականին բարդ գործընթաց է ցանկացած պետության և ԱՄՆ–ի համար»,–ասաց Սարգսյանը։

Նա պարզաբանեց, որ դրա համար պետք է հստակ ու ազդեցիկ «ճնշում» լինի ադմինիստրացիայի վրա, որպեսզի կնքվի այս համաձայնագիրը։ «Այսինքն` խոշոր ներդրող գործարարները պետք է հիմնավորեն, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է հարաբերությունների զարգացմանը»,–պարզաբանեց քաղաքագետը, հավելելով` ելնելով Հայաստանի տնտեսության փոքր շրջանառությունից, այս առումով մեր գործը բարդանում է։