Սելֆի մարտիկների հետ. Փաշինյանը եղել է Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնում

Հայաստանի վարչապետ հատուկ ուշադրության տակ կպահի զինծառայողների խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որպեսզի անձամբ ծանոթանա վիրավոր զինվորների վերականգնման գործընթացին։

Սելֆի, խնդիրներ և կաթողիկոս․ ինչո՞ւ է աշխարհի հայ երիտասարդությունը հավաքվում Ծաղկաձորում

Զինվորներին մեկը Փաշինյանին տեսնելիս հանեց հեռախոսը և խնդրեց սելֆի անել, ինչին վարչապետը պատրաստակամությամբ համաձայնեց։

«Մենք պետք է նշենք բոլոր խնդիրները և աշխատենք դրանց լուծման վրա։ Մեր երկրի պաշտպանները չպետք է ինչ-որ բանի կարիք ունենան», — ասաց Փաշինյանը։ Նա խոստացավ առավելագույն ուշադրություն դարձնել զինծառայողների առողջությանը։

Նշենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանին կից գործում է վերականգնողական կենտրոն։ Այն ստեղծվել է առանց պետության աջակցության բացառապես բուհի միջոցների, դասախոսների և մասնավոր այլ նվիրատվությունների շնորհիվ։