ՀՀ զինուժը Նախիջևանի հատվածում կանխել է հակառակորդի դիրքերի ամրապնդումը

«Հայկական ստորաբաժանումները հրդեհել և ավերել են հակառակորդի դիրքերից մեկը»,–տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik.  Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Ինչ տեսք ունեն Նախիջևանի ադրբեջանական դիրքերը հայկական կողմից. տեսանյութ

Սրան ի պատասխան, ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Հայաստանի զինված ուժերի արձակած կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում աննշան վնասվածք է ստացել ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը: