«Նրանք աչք չէին կտրում իրարից»․ ու՞մ հետ է հանդիպում Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը

Զույգին նկատել են Մոսկվայի Գորկու այգում։ Ականատեսները պատմում են, որ երիտասարդներն իրար ձեռք բռնած ժպտում էին միմյանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը կարծես թե հանդիպել է իր սիրուն։

Ինչպես գրում է «ՍթարՀիթ» պարբերականը, օրերս տաղանդավոր մարզուհուն տեսել են երգիչ Քրիստիան Կոստովի հետ։ Նրանք միասին մասնակցել են խնջույքի, որը տեղի է ունեցել Մոսկվայի Գորկու այգում։

Բարի գալուստ Կանադա. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը սկսում է աշխատել նոր մարզչի հետ

Ականատեսները պատմում են, որ Քրիստիանը և Եվգենյան իրենց սիրահար զույգի պես էին պահել։

Միջոցառման հյուրերից մեկը՝ Մարիան, պատմել է, որ Քրիսը և Ժենյան աչք չէին կտրում իրարից, ժպտում էին` իրար ձեռք բռնած։

«Սովորաբար այդպիսի տեսք ունեն մարդիկ, որոնց միջև զգացմունք կա», — կարծում է Մարիան։ Նշենք, որ մայիսին Մեդվեդևա–Բաբասյանին որպես հյուր հրավիրել են թոք շոուի՝ նվիրված «Եվրատեսիլին»։ Այդտեղ է եղել նաև Կոստովը, որն անցած տարի ներկայացրել է Բուլղարիան «Եվրատեսիլում» և զբաղեցրել 2-րդ տեղը։

Ինչպես նշում է կայքը, հենց այդ ժամանակ են Ժենյան և Քրիսը փոխանակել հեռախոսահամարներ։ Ակտիվ նամակագրությանը հետևել են ժամադրությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ։

Էթերի Տուտբերիձեի հետ նա աշխատում էր 11 տարի։