Բոլորին չի հերիքում․ թե երբ Երևանի հարավում կվերսկսվի նորմալ ջրամատակարարումը

Սարերի ջուրը բոլորին չի հերիքում, ուստի Արարատի պոմպային կայանը ստիպված են եղել սովորականից շուտ միացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Երևանի հարավային շրջաններում վթարի պատճառով ջուրն անջատել են։ Ջրամատակարարումը կվերսկսվի հուլիսի 1-ին ժամը 18։30-ին, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ջրամատակարարման օպերատոր Veolia Ջուր ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։

Շոգից պաշտպանվելու համար մնում է ջուր գտնել. երևանցիները բողոքում են «Վեոլիա Ջրից»

Ջուրն անջատել են Արարատի պոմպակայանում եղած վթարի պատճառով. Շենգավիթ և Էրեբունի շրջաններին ջուրն այստեղից է մատակարարվում։

Անցած տարվանից Երևանը գրեթե ամբողջությամբ ստանում է լեռների ջուր։ Բայց Արարատի պոմպերը պահեստային են այն դեպքերի համար, եթե ամռանն ինքնահոսը բոլորին չբավականացնի։

«Սովորաբար այդպես է լինում հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսերը։ Բայց այս անգամ շոգերն ավելի շուտ եկան, ուստի պոմպակայանը սովորականից շուտ է գործարկվել», — ասաց Սարգսյանը։

Ջուրն անջատել են Շենգավիթի շրջանում և մասամբ Էրեբունիում։ Նշենք, որ վերջին օրերին Երևանում պահպանվում է մինչև 40  աստիճան ջերմաստիճան։