Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել Փաշինյանի նախընտրած հայ տնտեսագետին

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է գայթակղիչ առաջարկ անել հայ հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր ձևավորվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Այս մասին հայտնում է Habertürk-ի մեկնաբան Նագեհան Ալչին՝ հղում անելով «լուրջ աղբյուրի»։

Աճեմօղլուի բաղադրատոմսը կարո՞ղ է արդյոք «բուժել» ՀՀ տնտեսությունը

Մասնավորապես, Էրդողանը կարող է հանձնարարել նրան կառավարել տնտեսական հատվածը՝ ազգային տնտեսությունը վերականգնելու նպատակով։

«Էրդողանը կարող է առաջարկել Աճեմօղլուին գլխավորել թուրքական տնտեսությունը՝ նրան տալով բոլոր անհրաժեշտ լիազորությունները», — գրում է Ալչին։

Նրա կարծիքով՝ Էրդողանը ձևավորում է սկզբունքորեն նոր կառավարություն՝ կազմված տեխնոկրատներից։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսի 12-ին դիմել էր հայտնի տնտեսագետին՝ առաջարկելով գալ Երևան և օգնել վերականգնել երկրի  տնտեսությունը։

Աշխարհահռչակ տնտեսագետը լավ արդյունքներ ունենալու գաղտնիքներն է բացել Նիկոլ Փաշինյանին

Աճեմօղլուն այդ ժամանակ պատասխանել էր, որ շատ է ուզում գալ Հայաստան, բայց դժվարանում է կոնկրետ ժամկետներ ասել անձնական բնույթի խնդիրների պատճառով։ Միաժամանակ նա խոստացել է ջանքեր գործադրել՝ երկրին օգնելու համար։

Հիշեցնենք, որ «Ինչու են որոշ երկրներ հարուստ, մյուսները աղքատ» բեսթսելերի հեղինակ Դարոն Աճեմօղլուն մեծացել է ստամբուլահայերի ընտանիքում։