Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

«Բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժեշտություն ունի». ՀՀ գլխավոր դատախազ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։

Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե՞ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ, ասել է. «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»:

Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքը և պահանջում են Դավթյանի հրաժարականը

«Բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժեշտություն ունի»,– հավելել է հանրապետության գլխավոր դատախազը:

Նա շեշտել է, որ դատախազության ղեկավար կազմի համար կարևոր է նկատել առկա սխալներն ու թերությունները և դրանց շտկման ուղղությամբ ձեռնարկել  քայլեր։ «Հանրությունը դրա ականատեսը կլինի, և դա շարունակական է լինելու»,–ասել է Դավթյանը։

Նա կարևորել է համակարգին աջակցելու Հայաստանի հասարակության պատրաստակամությունը վերաբերյալ ` շեշտելով դրա  կարևորությունը դատախազության աշխատանքի արդյունավետությունը ավելացնելու տեսանկյունից։