«Բոլորը պետք է մեռնեն դաշտում»․ Ձյուբան դիմում է թիմին և ֆուտբոլային աստծուն

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան ներկայացրել է, թե ինչ սպասելիքներ ունի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի հետ խաղից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի հավաքականի հարձակվող, 29-ամյա Արտյոմ Ձյուբան հայտարարել է, որ հավաքականի յուրաքանչյուր խաղացող իսպանացիներին հաղթելու համար պետք է «մեռնի» դաշտում։

ԱԱ վատագույն մենեջերը․ Խորխե Սամպաոլիին խայտառակ ձևով կվռնդեն

Հարձակվողի խոսքերը մեջբերում է Twitter-ում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի էջը։

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է մեռնի ֆուտբոլի դաշտում։ 95 րոպեով, 100 րոպեով, որքան պետք է։ Պետք է ամեն ինչ անենք, բայց պետք է պահենք թիմային ոգին», — հայտարարել է ֆուտբոլիստը։

Ձյուբան չի կասկածում, որ եթե ռուսաստանցիները 200-300 տոկոսով ջանքեր գործադրեն, ապա կհաղթեն Իսպանիայի հավաքականին։ Նա կոչ է անում թիմակիցներին հանգստություն պահպանել` որքան էլ դա դժվար լինի։

Արգենտինական ողբերգություն․ երկրպագուների արձագանքը հավաքականի պարտությանը. տեսանյութ

«Ֆիզիկապես մենք մեզ շատ լավ վիճակում ենք։ Գլխավորը` որպեսզի այս աջակցությունը, այս զգացմունքները փոխակերպենք անհավանական ինքնանվիրման։ Հուսով եմ, որ ֆուտբոլի աստվածը մեր կողմից կլինի այս խաղում։ Վատ չի լինի, եթե հաջողությունը ժպտա մեզ»։

Այսօր երեկոյան Ռուսաստանի հավաքականը կխաղա Իսպանիայի թիմի հետ աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում։ Այդ խաղը կարող է պատմական դառնալ Ռուսաստանի հավաքականի համար։