Հանուն ինչի՞ է Գարիկ Մարտիրոսյանը խնդրել կնոջը չսափրվել

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը չի դիմանա խայտառակությանը, եթե Ռուսաստանը պարտվի Իսպանիայի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հայտնի պրոդյուսեր և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը խնդրել է կնոջը՝ Ժաննա Լևինային, «չսափրվել»՝ ի նշան Ռուսաստանի հավաքականին աջակցության։ Այդ մասին Լևինան գրել է  Instagram-ի իր էջում։

Մարտիրոսյանի կինը կոչ է արել ռուս ֆուտբոլիստներին հաղթել՝ կատակով նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում նա կխայտառակվի «բեղերի» պատճառով։

 

«Այսօր աշխարհի առաջնությունում շատ կարևոր օր է՝  Ռուսաստանը խաղում է Իսպանիայի հետ։ Ամուսինս սատարում է Ռուսաստանին, և խնդրել է ինձ մի քանի օր չսափրվել։ Հարգելի Ռուսաստանի հավաքական, շատ եմ խնդրում հաղթել այսօր, այլապես ես չեմ դիմանա այս խայտառակությանը», — իր տեսաուղերձում ասել է Լևինան։

Բանն այն է, որ ավելի վաղ հայտնի ռուս հաղորդավար Իվան Ուրգանտը գործարկել է «Հույսի բեղեր» ֆլեշմոբը՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին աջակցելու համար, որը հայտնի է իր բեղերով։

«Գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին հիմա պետք է մեր աջակցությունը։ Հիմա ամեն ինչ նրա դեմ է․ և՛ կանխատեսումները, և՛ եղանակը, և՛ ֆիզիկայի օրենքները, և՛ որոշ ֆուտբոլիստների անատոմիան, և՛ ուղղակի սովորական տրամաբանությունը», — ասել է Ուրգանտը։

«Բոլորը պետք է մեռնեն դաշտում»․ Ձյուբան դիմում է թիմին և ֆուտբոլային աստծուն

Նա կոչ է արել Ռուսաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին բեղեր աճեցնել և այդ լուսանկարները հրապարակել ինսթագրամում՝ #усынадежды (հաջողության բեղեր) հեշթեգով։

Շատ օգտատերեր գնահատել են Լևինայի կատակը։

«Դուք հիանալի եք», «Ահա թե ինչ է նշանակում հումորիստի կին լինել», — նման մեկնաբանություններ են թողել օգտատերերը Լևինայի տեսանյութի տակ։ Բաժանորդներից մեկն առաջարկել է բոլորին  «բեղեր աճեցնել», եթե ռուս ֆուտբոլիստները հաղթեն իսպանացիների դեմ խաղում։

Բայց գտնվել են նաև հոռետեսներ, որոնք հայտարարել են՝ Ռուսաստանի դեպքում մորուք կրելն անխուսափելի կլինի։