Տաքարյուն տատիկն իր պարով գրավում է համացանցը. տեսանյութ

Համացանցում միլիոնավոր դիտումների արժանացած տեսանյութի հերոսը տատիկ է, որը պարում է ու միաժամանակ մուրաբա եփում։
Sputnik

Ուրախ-զվարթ այս տատիկին, ամենայն հավանականությամբ, նկարահանել են զավակները։ Կինը գարեջուր է խմում, խառնում է մեծ կաթսայի մեջ լցված մրգերն ու միաժամանակ պարում Lirico En La Casa — Marianela հիթի և այլ երգերի տակ։

Ամենակարևորն այն է, որ ուրախ տատը չի մոռանում ժամանակին խառնել եռացող մուրաբան։

Նա, անկասկած, բարձրացրել է Facebook-ի օգտատերերի տրամադրությունը։ Շատերը գրել են, որ նրան միայն դաջվածքն է պակասում, կամ էլ կինը թաքցրել է այն։ Օգտատերերից մեկն էլ գրել է, որ «այս կինը ջահելներին կծալի, կդնի մի կողմ»։

Տեսանյութում դիտեք՝ ինչպես է կինը պարում և ուրախանում։