ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այս մասին հայտնել է Facebook ցանցի իր էջում։
«Նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին»,- գրել է նա:
Նա հայտնել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյան ազատվել է քրեակատարողական ծառայությունից և նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին: