ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր` հունիսի 30-ին, Ժամը 19:30-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում` «Չայնիի» ոլորանների մոտ, բախվել են Opel և Mercedes մակնիշների ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը մեջտեղից կիսվել է, 1 մարդ էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, նա չթույլատրվողի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ: