Ավտովթար-վրաերթ Երևանի կենտրոնում. 6 մարդու հիվանդանոց են տեղափոխել

Քաղաքի կենտրոնում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել են 6 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Երևանի Տիգրան Մեծ պողոտա-Զավարյան փողոցի խաչմերուկում բախվել են երկու «Մերսեդեդներն» ու«Daewoo» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքը տեղի է ունեցել այսօր` հունիսի 30-ին, ժամը 18:00-ի սահմաններում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց, 2-ին` թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 4-ին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հիվանդանոց տեղափոխվածների մեջ կա նաև վրաերթի ենթարկված: