Կորչի մեյքափը. ի՞նչ տեսք ունեն հայ աստղերն առանց շպարի

Մենք հազվադեպ ենք հայտնի մարդկանց տեսնում առանց դիմահարդարման։ Աստղերի երկրպագուները հաճախ մոռանում են, որ իրենց կուռքերը նույնպես սովորական մարդիկ են և սովորաբար շատ բուռն են արձագանքում, երբ նրանք առանց շպարի լուսանկարներ են հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Շատերին թվում է, թե հայ աղջիկները քնում են արհեստական թարթիչներով ու նկարված հոնքերով։ Բայց իրականությունն այլ է։ Անգամ հայտնի մարդիկ սովորական օրերին երբեմն ներկայանում են առանց շպարի։ Sputnik Արմենիան ընտրել է 5 հայտնի հայուհիներին, որոնք չեն ամաչում ներկայանալ առանց դիմահարդարման։

Սիրուշո

Հայտնի երգչուհի Սիրուշոն սովորաբար ներկայանում է մեղմ շպարով։ Դիմահարդարները շատ լավ են կարողանում նրբորեն ընդգծել նրա գեղեցիկ դիմագծերը։ Օրեր առաջ նա հրապարակել էր մի լուսանկար, որում կարելի էր տեսնել նրա բնական գեղեցկությունը։

 

Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանը սովորաբար ներկայանում է վառ շպարով։ Համացանցը ողողված է նրա համերգների, ելույթների լուսանկարներով, որոնցում հստակ երևում է` երգչուհին սիրում է մուգ ստվերաներկով ու մատիտով ընդգծել աչքերը։

Instagram–ում հրապարակած այս լուսանկարում նա հանգստանում է ծովափին և, որքան էլ տարօրինակ է, նրա դեմքին շպար չկա։

 

Քիմ Քարդաշյան

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինքն իրեն գովազդելու մեծ վարպետ է։ Շատերը մինչև այսօր էլ վիճում են` Քիմը գեղեցիկ է, թե՞ ոչ։ Բայց փաստն այն է, որ նա նորաձևություն թելադրող է։ Երիտասարդ աղջիկներից շատերն ամեն ինչ անում են Քիմին նմանվելու համար։ Ռեալիթի-շոուի աստղը Instagram-ի իր բաժանորդներին երբեմն ցույց է տալիս, թե ինչ տեսք ունի առանց դիմահարդարման։

 

Եվա Ռիվաս

Հանրահայտ երգչուհի Եվա Ռիվասին դժվար է պատկերացնել առանց արհեստական թարթիչների ու «տեղը-տեղին» շպարի։ Նա սովորաբար ցուցադրում է նաև իր արտասովոր զգեստներն ու կոշիկները։ Բայց երբեմն նրան կարելի է տեսնել նաև առանց այդ ամենի։

 

Վարդա

Pole-dance-ի աշխարհի չեմպիոն, հանրահայտ պարուհի Վարդան ոչ միայն գեղեցիկ մարմին ունի, այլև շատ գրավիչ դիմագծեր։

Պարուհին չի սիրում թաքցնել իր բնատուր գեղեցկությունը և հաճախ է հրապարակում առանց մեյքափի լուսանկարները։ Գնահատեք ինքներդ։