ԱԺ 3 պատգամավոր կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ»

Թերթը տեղեկություններ ունի, թե որ պատգամավորներն են դառնալու դատախազության «հերոսները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը կարող է թարմացվել, եթե հանրապետության դատախազը կրկին գա խորհրդարան և ևս մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի` տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա ԱԺ առնվազն երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:

«Խոսքը ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի և ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին է»,- գրում է թերթը:

«Ժամանակը» նշում է նաև, որ դատախազության հաջորդ հերոսը` Իշխան Զաքարյանը, «Ծառուկյան» դաշինքից է: Իշխան Զաքարյանը տևական ժամանակ եղել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում: