ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Բուլղարիան մեզ հետաքրքրում է որպես տարանցիկ երկիր, մենք էլ` Բուլղարիային»

Երևան–Վառնա և Երևան–Բուրգաս ուղիղ չվերթի բացումը ձեռնտու է թե՛ Հայաստանին, թե՛ Բուլղարիային։ Մեկնաբանելով բուլղարական կողմի հետ քննարկվող առաջարկը` ասաց Միհրան Հակոբյանը։
Sputnik
Միհրան Հակոբյան

«Բուլղարիան մեզ կարող է հետաքրքրել տարանցիկ ուղևորափոխադրումների մասով, մենք էլ` Բուլղարիային, քանի որ իրենք հսկայական ուղևորահոսքեր ունեն դեպի ԱՄԷ, ասիական ու միջինասիական երկրներ, ու Հայաստանը որպես տարանցման գոտի իրենց կարող է հետաքրքիր լինել»,- ասում է Հակոբյանը։

Բուլղարիան, նրա խոսքով, Հայաստանին հետաքրքրում է նաև ծովային մուտքի տեսանկյունից, քանի որ Վրաստանից հետո դեպի Եվրոպա ճանապարհին առաջին նավահանգստային ենթակառուցվածքներ ունեցող երկիրն է։