Հունիսին հրաժեշտ կտանք առանց անձրևի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ հունիսի 30–ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: