Ադրբեջանը սահմանին զինտեխնիկա է կուտակել. ի՞նչ է կատարվել առաջնագծում

Առաջնագծում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են նաև ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: