Արամ Սարգսյան
© Sputnik
Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ իրենց նպատակը միավորվելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով տարածաշրջանային վերջին զարգացումները, ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ամերիկյան ուղղաթիռներից զատ, Թուրքիայի մի ամբողջական ստորաբաժանում մասնակցեց Բաքվի զինվորական շքերթին, ու ևս մեկ անգամ հաստատվեց, որ Թուրքիա-Ադրբեջան սերտաճումն օր օրի ավելանում է, և նրանք թուրքական աշխարհի միավորումը դարձրել են իրենց գլխավոր նպատակը»,- ասաց Սարգսյանը։
Թուրքական միավորումն էլ ավելի առարկայական ու գործուն դարձնելու համար, Արամ Սարգսյանի համոզմամբ, Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ձգտեն նաև ֆիզիկական միավորման։ Եվ սա վտանգավոր է հատկապես Ռուսաստանի համար։