Չարաշահումներ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում. կան մեղադրյալներ

Նախնական տվյալներով՝ չարաշահումները տեղի են ունեցել 2015-2018թթ. ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Հունիս — Sputnik. Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում մի շարք չարաշահումներ են տեղի ունեցել. 2 անձի առաջադրվել է մեղադրանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Չարաշահումներ դպրոցներում ու մանկապարտեզներում. հափշտակված գումարը հասնում է 16 միլիոնի

Նախնական տվյալներով՝  չարաշահումները տեղի են ունեցել 2015-2018թթ. ընթացքում: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը և նրանցից երկուսին առաջադրվել է մեղադրանք:

Այսպես՝ հունիսի 27-ին թիվ 16 պոլիկլինիկայի 1 բուժքրոջ մեղադրանք է առաջադրվել՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, 1 բժշկուհու ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ հունիսի 28-ին ևս երկու բուժքույր հարցաքննվել է որպես կասկածյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար: