ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Երևան քաղաքի Լեփսիուս փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի պատուհանագոգին բնակիչներն օձ են հայտնաբերել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները օձին բռնել ու տեղափոխել են անվտանգ տարածք։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը` տեղեկացնելով, որ հայտնաբերված օձը եղել է շահմար տեսակի։
Նշենք, որ շահմար պարսկերեն նշանակում է «Արքա-օձ»։ Այն Եվրոպայի ամենախոշոր օձն է, երկարությունը հասնում է մինչև 2,5 մետրի: Այն թունավոր չէ, բայց կռվարար և անվախ է: Վտանգի դեպքում, եթե թաքստոց չի գտնում, շրջվում է, ցատկում մարդու վրա և կծում: