Մոսկվայում փնտրում էին փաստաբանին ծեծած մարդկանց, բայց գործազուրկ ՀՀ քաղաքացու գտան

Մոսկվա, երեքշաբթի գիշեր... գործող անձինք` իրավաբան, կողոպտիչ և պատահական վկա. այս կծիկը քանդելով` ոստիկանության աշխատակիցները միայնակ և գործազուրկ ՀՀ քաղաքացու են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանի քաղաքացուն կասկածում են մոսկվացի փաստաբանին ծեծի ենթարկելու և կողոպտելու մեջ, հայտնում է «360» ալիքը` հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին։

Հայն ու դաղստանցին ողջ–ողջ այրվել են Մոսկվայում. տեսանյութ

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 26-ին` օրվա մութ ժամին. ՀՀ քաղաքացին և նրա երեք հանցակիցներ հարձակում են գործել Օդինցովոյի փաստաբանների կոլեգիայի անդամի վրա, նրան մեքենա մտցրել, ծեծի ենթարկել և փախուստի դիմել դեպքի վայրից` իրենց հետ 1 մլն ռուբլի տանելով։ Իրավաբանին նրանք ավտոմեքենայից դեն են շպրտել։

Միջադեպի հանգամանքներն օգնել է պարզել հանցագործության պատահական վկան, նա ոստիկաններին պատմել է, թե ինչ է տեսել, և օգնել պարզել ավտոմեքենայի մակնիշը, գույնն ու պետհամարանիշը։ Ավտոմեքենան հայտնաբերել են թարմ հետքերով, իսկ ավտոմեքենայում`  միայնակ և գործազուրկ ՀՀ քաղաքացու։

Միջադեպի մասնակիցների անունները չեն նշվում, սակայն ՀՀ քաղաքացին կասկածյալն է։ Կողոպուտի ընդհանուր գումարը 1 մլն 221 հազար ռուբլի է կազմում։ Քրեական գործ է հարուցվել, ոստիկանությունը որոնում է հանցակիցներին։