Լիբանանցի հայուհին հայտնվել է Մերձավոր Արևելքի ամենահաջողակ կանանց լավագույն հնգյակում

Ցուցակում ընդգրկվել են նաև կանայք Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից ու Արաբական Միացյալ Էմիրություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Տարածաշրջանի ամենահաջողակ գործարար կանանց մասին պատմել է Ameinfo առցանց հարթակը։

Լիբանանահայ քաղաքական գործիչ Պաուլա Յակուբյանի անունը հայտնվել է լավագույն հնգյակի հինգերորդ հորիզոնականում։

«Ավելի վաղ Պաուլա Յակուբյանը հայտնի էր որպես լրագրող ու հեռուստահաղորդավար։ Նա Լիբանանի ամենահայտնի մարդկանցից է։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է բազում արաբական հեռուստաալիքներում», — գրում է հոդվածի հեղինակ Էդմոն Աբդուլ Նուրը։

Համաշխարհային բանկի խումբը Պաուրային ընտրել է որպես External Advisory Panel for Diversity and Inclusion-ի փորձագետ` նրա` կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեության համար։

Պաուրան ամուսնալուծված է, ունի 13 տարեկան որդի, անունը` Պոլ։

Ցուցակում են ներառվել նաև BitOasis բիթքոին-հարթակի հիմնադիր, հորդանանցի Օլա Դուդինը, Եգիպտոսի ներդրումների ու միջազգային համագործակցության նախարար Սահարա Նասրը, Սաուդյան Արաբիայի կոմերցիոն բանկի գլխավոր տնօրեն Ռանիա Նաշարն ու ԱՄԷ-ում բնակվող բժիշկ Ջեյհան Աբդուլ Կադիրը։