ՌԱԴԻՈ

Գասպարյան. «Էջմիածնում այլևս փակ փողոցներ չեն լինելու»

Էջմիածնի վտանգավոր լինելու մասին լուրերը չափազանցված են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վաղարշապատի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։
Sputnik
Դիանա Գասպարյան

Ըստ Գասպարյանի` իրականում գուցե այդ կարծիքը տեղին էր նախկին իշխանությունների օրոք, բայց այսօր քաղաքում որևէ կլան կամ հանցավոր խումբ չկա։

Մանվել Գրիգորյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրավապահների իրականացրած գործողություններից հետո քաղաքում փակ փողոցներ չեն մնացել։

Դիանա Գասպարյանը հայտնեց, որ այդ օրերին քաղաքի փակ փողոցներից հանվել են Գրիգորյանների օրոք տեղադրված ուղեփակոցները։

«Այս պահին էջմիածնում արգելափակոցով փակված որևէ փողոց չկա»,-ասաց նա` վստահեցնելով, որ այլևս չեն էլ լինելու` բացառությամբ անհրաժեշտ դեպքերի։

«Կասկած հարուցող որոշ դեպքեր արդեն տեսել եմ»,- ասաց քաղաքապետի պաշտոնակատարը` չցանկանալով բացել փակագծերն ու խոստանալով կասկածների հաստատվելու պարագայում փաստերը տրամադրել իրավապահներին։