Ի՞նչ է սպասվում տնտեսվարողին 1 տարում ՀԴՄ շահագործման կանոնների 2-րդ խախտման դեպքում

ՊԵԿ-ը հսկողություն է իրականացնում տարբեր կազմակերպություններում և ստուգում ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հարկային մարմինների թիրախում են այն ոլորտները, որտեղ մեծ է կանխիկ դրամաշրջանառությամբ բնակչությանը մատուցվող ծառայությունների կամ առևտրի դեպքում ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկերը: ՊԵԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ ոլորտների շարքում և իրենց ուշադրության կենտրոնում են նաև հանրային սննդի օբյեկտները և ավտոգազալիցքավորման ճանապարհային կետերը:

Հարկային ծառայությունները հասան Սամվել Կարապետյանի ու Վահրամ Բաղդասարյանի օբյեկտներին

ՊԵԿ-ը զգուշացնում է` վճռական է խնդիրը կարգավորելու հարցում, և այն հարկ վճարողներն, անկախ իրացման շրջանառությունների մեծ ու փոքր լինելուց և սեփականատերերի ով լինելուց, ովքեր չեն փոխում հարկային վարքագիծը և չեն գործում օրենսդրության շրջանակում, մշտապես գտնվելու են հարկային մարմնի թիրախային խմբերում և պարբերաբար իրականացվող վարչարարության ներքո:

Իսկ ինչ վերաբերում է ՀԴՄ շահագործման կանոնների մեկ տարվա ընթացքում խախտման 2-րդ դեպքին՝ գործունեության կասեցմանը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ հարկ վճարողը ինքնուրույն է որոշելու՝ փակել գործունեության օբյեկտը, թե վճարել սահմանված տուգանքը և շարունակել գործունեությունը: