ՌԱԴԻՈ

Թորոսյան. «Երեխաների շարքում ծանր կամ ծայրահեղ ծանր հիվանդներ չկան»

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է դիզենտերիայի և այլ վարակների տարածվածության մասին։
Sputnik
Լիանա Թորոսյան

Նրա խոսքով` Հայաստանում աղիքային վարակների ակտիվացումը սեզոնային գործոնով է պայմանավորված։

Թորոսյանն ընդգծեց, որ հիմա հիվանդանոցներում հիվանդ երեխաներ կան, բայց խուճապի պատճառ չկա։

«Երբ ասում են` հիվանդ երեխաները շատ են, պետք է հասկանալ, որ այդ երևույթը նկատվում է ամեն տարի ամռանը։ Երեխաների շարքում ծանր կամ ծայրահեղ ծանր հիվանդներ չկան։ 3-4 օրից նրանց դրական դինամիկայով դուրս են գրում հիվանդանոցներից», — ասաց նա։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ պետք է տարրական կանոնների հետևել` սեփական, ինչպես նաև երեխաների անվտանգությունն ապահովելու համար։

Մասնագետը խորհուրդ է տալիս սնունդը փոքր չափաբաժիններով պատրաստել, պահել բացառապես սառնարանում։ Հետևել երեխաների ճաշացանկին, լցնովի պաղպաղակ չգնել, խուսափել փողոցում վաճառվող, այսպես կոչված, թարմ հյութերից։