ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը պետական միջոցներով գնել է 240 հատ տորթ` մեծ, միջին և փոքր: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ 34 հատ 40 սմ երկարությամբ և լայնությամբ մեծ տորթի համար ծախսվել է 374 հազար դրամ, 100 հատ 30 սմ երկարությամբ և լայնությամբ միջին տորթի համար` 880 հազար դրամ, իսկ ահա 106 հատ 23 սմ երկարությամբ, լայնությամբ փոքր տորթին` 424 հազար դրամ: Այսինքն` տորթերի համար քաղաքապետարանի աշխատակազմը ծախսել է 1 մլն 678 հազար դրամ:
Թերթը նշում է, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին է պատկանում Գյումրու՝ «Անուշարան» անվանումով հրուշակեղենի գործարանը:
Պարբերականը հիշեցնում է նաև` ՊԵԿ-ը բացահայտել էր, որ քաղաքապետի ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանը մի քանի միլիոն դրամ հարկ չի վճարել: