ԱԱԾ–ն ձերբակալել է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին (Կանևսկոյ)

ԱԱԾ–ից խոստացան մոտ ապագայում ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրել այս մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանևսկոյ):

ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում օրենքով գողին պատկանող տարածքում

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 28-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ էին իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում, որը պատկանում է Արտյոմ Հարությունյանին: