Ավելի է շոգելու. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբանները

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը շարունակելու է բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հունիսի վերջին օրերը կշարունակեն շոգել, և անիմաստ է հուսալ, թե անձրևը գեթ մի փոքր կզովացնի այդ տապը. համենայն դեպս այդ են վկայում օդերևութաբանների կանխատեսումները։

«Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է լինելու։

«Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 1-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երևանում նույնպես տեղումներ չեն լինի։ Այսօր` հունիսի 29-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 38-40, գիշերային ժամերին` 23-25 աստիճան տաքություն։