Առնո Բաբաջանյանի մոմե արձանը հայտնվել է Ազգային ժողովում. լուսանկարներ

ԱԺ–ի այցելուներին այսօր անակնկալ էր սպասում։ ԱԺ միջանցքում, դաշնամուրի դիմաց նստած էր Առնո Բաբաջանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի շենքի միջանցքում այսօր իրարանցում էր. երրորդ հարկի սրահում դաշնամուրի դիմաց նստած էր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։

1 / 7
Առնո Բաբաջանյանի մոմե արձանը
2 / 7
Առնո Բաբաջանյանի մոմե արձանը
3 / 7
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ու անձնական կյանքի կարևոր դրվագները ներկայացնող լուսանկարները
4 / 7
Առնո Բաբաջանյան
5 / 7
Առնո Բաբաջանյան
6 / 7
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ու անձնական կյանքի կարևոր դրվագները ներկայացնող լուսանկարները
7 / 7
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ու անձնական կյանքի կարևոր դրվագները ներկայացնող լուսանկարները

Անսպասելի անակնկալը` կոմպոզիտորի մոմե արձանը, նրա ծննդյան 97-ամյակին նվիրված ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկն է։

Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ու անձնական կյանքի կարևոր դրվագները ներկայացնող լուսանկարներից բաղկացած ամբողջական ցուցադրությունը կբացվի հուլիսի 3-ին։

Առնո Բաբաջանյան. հումորի մեծ զգացումով մարդը

Իսկ մինչ այդ ԱԺ-ում Բաբաջանյանի ներկայությունն ու շունչն արդեն նկատվում է։

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Առաջին ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։

Սովորել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում` դաշնամուրի դասարանում: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:

Նշանակալի է նաև նրա «Հայկական ռապսոդիան»: Կոմպոզիտորի յուրահատուկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Գրել է երաժշտություն նաև «Առաջին սիրո երգը». «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլ ֆիլմերի համար:

Որպես դաշնակահար` Բաբաջանյանն աչքի է ընկել հատկապես սեփական ստեղծագործությունների կատարմամբ: