Լյուքսեմբուրգը միաձայն կողմ է ՀՀ–ԵՄ համաձայնագրին

Համաձայնագրին կողմ է քվեարկել 58 պատգամավոր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: ՀՀ–ԵՄ համաձայնագիրը վավերացվել է միաձայն քվեարկությամբ։  Դրան կողմ է քվեարկել 58 պատգամավոր:

Այս մասին գրված է Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերի էջում:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին համաձայնագիրը միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

ՀՀ–ԵՄ համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից:

Այն վավերացրել է նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: