ԱՄՆ–ն իր քաղաքացիներին զգուշացրել է` Թուրքիա չգնալ

Ամերիկայի Միացյալ Նահանգներին անհանգստացնում է ահաբեկչության վտանգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է հրապարակել, որում իր երկրի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց։ Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի հարավարևմտյան, Սիրիայի հետ սահմանակից հատվածներում մեծացել է ահաբեկչության վտանգը:

Թուրքահայերը և քրդահայերը. նոր Թուրքիայի մասին Խաջյանի գիրքը բացել է«ծպտյալ ազգի» գաղտնիքը

«Ահաբեկչական խմբավորումները մտադրված կերպով թիրախավորում են Արևմտյան երկրներից այցելող զբոսաշրջիկներին: Նրանք կարող են հարձակումներ իրականացնել զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, առևտրի կենտրոնների ու ժամանցային վայրերի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ ԱՄՆ-ն հայտնում է, որ իր քաղաքացիներին Թուրքիայի տարածքում լիարժեք պաշտպանելու հնարավորություն չունի, քանի որ ԱՄՆ կառավարությունը անվտանգության աշխատակիցների՝ Թուրքիայի հարավարևմտյան շրջաններ այցելելու սահմանափակումներ է մտցրել:

Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պայմաններում այդ երկրի անվտանգության ուժերը բերման են ենթարկել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնց թվում ` ԱՄՆ քաղաքացիների, որոնց մեղադրում են ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություններ ունենալու համար։ Ամերիկյան կողմի գնահատմամբ` դա հաճախ քաղաքական շարժառիթներ ունի: