Արփինե Հովհաննիսյան
© Sputnik
ԵԽԽՎ–ում «ադրբեջանական լվացքատան» սկանդալի հիմնական կրողը Ադրբեջանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը։
«Թե Պեդրո Ագրամունդը, թե Ագուստին Կոնդեն, Թադեուշ Իիվինսկին, թե` Կալին Շտրենցը, այսինքն` բոլոր այն մարդիկ, որոնց անունները շրջանառվում են, անկախ իրենց ներկայացրած երկրից, փոխկապակցված են Ադրբեջանի հետ»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
Ամփոփելով, տիկին Հովհաննիսյանը շեշտեց, որ այս բացահայտումները հնարավորություն են տալիս Խորհրդարանական վեհաժողովին անցնել առողջացման պրոցեսի միջով և կարողանալ նորմալ գործունեություն ծավալել։