Երևանյան տեսարանն ու քաղցր հիշողությունները. ամերիկահայ միլիոնատիրոջ շրջայցը մայրաքաղաքով

Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը շարունակում է ներկայացնել Հայաստանի մասին տպավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը շարունակում է ուսումնասիրել Երևանի փողոցները։ Այդ մասին նա գրել է Instagram–ի իր էջում` լուսանկար հրապարակելով։

«Հիշողություններ հիշողությունների մասին։ Այստեղ ավելի շատ դրական էներգիա կա Երևանի շուրջ, քան երբևէ», – գրել է Օհանյանը լուսանկարի տակ։

 

Գրառումը չորս ժամում հավաքել է ավելի քան 3,5 հազար «լայք»։

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ամուսինը` հայազգի Ալեքսիս Օհանյանը, հերթական անգամ Հայաստան է այցելել ու Instagram սոցիալական կայքում լուսանկարներ է տեղադրել։

 

Ալեքսիսը շրջել է Հայաստանում «Երազ»-ով։ Օհանյանն ընկերների հետ բացօթյա խնջույք է կազմակերպել, գաթա ու բաստուրմա է համտեսել։ Ալեքսիսը գնումներ է արել մայրաքաղաքի շուկաներից մեկում և սոցցանցում իր էջի հետևողներին հայկական պահածոներ ու կանաչի է ցույց տվել։ Օհանյանը նաև ԹՈՒՄՈ է այցելել ու զբոսնել է Երևանի կենտրոնում։