Սարսափելի ողբերգություն Ռուսաստանում. հրդեհի հետևանքով մահացել է երեք երեխա

Բուրյաթիայի հանրապետության Սևերոբայկալսկ քաղաքում երեք երեխա է մահացել վագոն–բնակարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Բուրյաթիայի Սևերոբայկալսկ քաղաքի վագոն–բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է երեք երեխա։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Դավթաշենի տներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 63–ամյա բնակիչը այրվածքներ է ստացել

«Հրդեհը հանգցնելու ընթացքում գտել են երեք երեխաների մարմինները. երկուսը` ծնված 2015թ–ին և մեկը` 2017թ–ին։ Մարմինները զննելիս տեսանելի մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Հաստատվել է, որ հրդեհի պահին տանը եղել են երկու երեխաները և նրանց մայրը, ինչպես նաև ընկերուհու երեխան։ Հրդեհի ժամանակ կնոջը հաջողվել է փրկվել, իսկ երեխաները մահացել են։ Բայց տանտիրուհին հարբած է եղել», – ասվում է հաղորդագրությունում։

Ներկա պահին հրդեհի վայրում աշխատում են շրջանի Քննչական ծառայության քննիչները։ Երեխաների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։