Մումբայում կառավարական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա. տեսանյութ

Ինքնաթիռում եղել է 10 հոգի, հինգը մահացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. King Air C90–ի ինքնաթիռը, որը պատկանում է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի ղեկավարությանը, այսօր կործանվել է Մումբայ քաղաքում, հաղորդում է CNN-ը` հղում անելով Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը։ 

12–տեղանոց ինքնաթիռն ընկել է Մումբայի մարդաշատ շրջաններից մեկի շենքի վրա։

Հեռուստաալիքները տեսանյութ են հեռարձակել` ինքնաթիռի ծխացող բեկորներով։

Նախնական տվյալներով` ինքնաթիռում 10 մարդ է եղել, որոնցից հինգը մահացել են։

Նախնական վարկածով` ինքնաթիռն ընկել է վայրէջք կատարելիս։