Դեմքը տեսավ ու որոշեց ամուսնալուծվել. Հնդկաստանի դատարանում անսովոր դեպք են քննել

Հարսնացուի ծնողները թույլ չեն տվել փեսացուին հարսանիքից առաջ տեսնել աղջկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հնդկաստանում տղամարդը որոշել է ամուսնալուծվել հարսանիքից անմիջապես հետո, երբ առաջին անգամ տեսել է կնոջը։ Այս մասին գրում է Times of India պարբերականը։

«Մի պահ ամեն ինչ վատ էր». Ուեսթը խոսել է Քարդաշյանի հետ բարդ հարաբերությունների մասին

Երբ կնոջը տուն է բերել, պարզվել է, որ նա «մորուք» ու տղամարդու կոպիտ ձայն ունի։

Տղամարդը միանգամից չի տեսել կնոջ դեմքի մազերի հետքերը, քանի որ նա շպարի օգնությամբ թաքցրել է այդ թերությունը։ Իսկ արդեն 7 օր անց կինը տղամարդու է նմանվել։

Երբ հնդիկը գնացել է աղջկա ծնողների մոտ ու բողոքել, նրանք ասել են` այլևս ընտրություն չունես։

Տղամարդը ամուսնալուծության է դիմել ու դատարանում բողոքել, որ կնոջ բարեկամները թույլ չեն տվել հարսանիքից առաջ տեսնել հարսնացուին։

Սակայն կնոջ փաստաբանը հայտնել է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են, որովհետև կնոջ դեմքի մազերն աճում են հորմոնալ խախտումների պատճառով, և այդ խնդրից կարելի է ազատվել դեղերի միջոցով։

Փաստաբանը հայտնել է նաև, որ ամուսնու ընտանիքը ֆիզիկական բռնության ու հոգեբանական ճնշման է ենթարկել կնոջը։

Չնայած տղամարդու հուսահատությանը, դատավորները որոշել են, որ տղամարդու հուսահատությունն անհիմն է, մորուքը խոչընդոտ չէ, ամուսնալուծության համար էլ բավարար հիմք չկա։