ՌԱԴԻՈ

Բոզոյան. «ՍԾՏՀ–ն վաղուց քաղաքական կառույց է դարձել»

Եթե Հայաստանն այս կառույցի անդամ չլինի, ինչ–որ առումով կդառնա մեկուսացված երկիր. քաղաքական տեսանկյունից դա խելամիտ չի լինի։
Sputnik
Երվանդ Բոզոյան

«Այս կառույցի հետ կապված ոչ մի ռոմանտիզմ չկա. ոչ ոք Հայաստանում չէր ակնկալում, որ անդամակցելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, կարգավորվելու են երկրի տնտեսական խնդիրները»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Պարզապես Հայաստանն ի սկզբանե անդամակցում է կառույցին և դա շատ ճիշտ որոշում է եղել, շեշտեց քաղաքագետը։

Նա հավելեց, որ հակառակ պարագան, այսինքն` համագործակցությանը չմասնակցելը կլիներ անհասկանալի և ինքնամեկուսացման տանող քայլ, որը քաղաքական իմաստով  բացասական կազդեր Հայաստանի վարկանիշի վրա