ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Վաչագան Ղազարյանն այսօր կալանավորվել է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հունիսի 27-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Այսօր դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: