Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26–ը կվերադարձնի ՀՀ նախագահին

Փաշինյանը չի ցանկանում միանգամից աշխատել երկու վայրում։ Հանրապետության հրապարակի շենքում «նրան շատ հարմար» է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայրից։ Այդ մասին նա հայտարարել է հունիսի 28–ի կառավարության նիստի ժամանակ։ Նստավայրը, ամենայն հավանականությամբ, կվերադարձվի հանրապետության նախագահին, ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից ուղիղ կապ է հաստատել հանրության հետ. տեսանյութ

Ինչ–որ ժամանակ նստավայրը կմնա վարչապետի մոտ` մի քանի արարողակարգային հարցեր լուծելու համար։ Բայց դա ժամանակավոր միջոց է։ Իսկ հետագայում Փաշինյանը կաշխատի միայն Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքում։ «Այստեղ շատ հարմար է աշխատելը», – նշեց Փաշինյանը։

Նախկինում Բաղրամյանի 26–ը նախագահի նստավայրն էր։ Բայց երբ իշխանությունը նախագահից անցավ վարչապետին, այն տրամադրվեց հենց նրան։ Այդ որոշումն ամրագրվել է Սերժ Սարգսյանի օրոք, երբ 2018թ–ի ապրիլին նա դարձել է վարչապետ։